Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Իսկ Միքելանջելոն գիտի՞

Իսկ Միքելանջելոն գիտի՞
21.01.2014 | 01:52

Վենետիկի Պալացցո Գրիմանի թանգարանում անցկացվում է «Սուրբ Հովհաննես Մկրտիչն Ուբեդա քաղաքից. հայտնաբերված գլուխգործոց» ցուցադրությունը, ներկայացված է փոքր մարմարե արձան, որը մինչև 1936թ. գտնվել է Իսպանիայի Ուբեդա քաղաքում և բավականաչափ վնասվել է Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ մասնագետներին հաջողվել է վերականգնել մարմարե արձանը։ Ֆրանչեսկո Կալյոտին, իր անցկացրած հետազոտություններից հետո եզրակացրել է, որ Հովհաննես Մկրտչին դեռահաս տարիքում ներկայացնող արձանը պատկանում է Միքելանջելոյին։ «Արձանը 15-րդ դարի ֆլորենտական քանդակագործության գլուխգործոց է և Միքելանջելոյի ձեռքի գործը»,- ասել է նա։

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ